«Պրեստիժ Մեդիա»-ն շարունակում է կերտել միջազգային հաջողությունների իր պատմությունը՝ միավորելով հայկական բիզնես աշխարհի առաջատարներին նոր մայրցամաքներում:
«Պրեստիժ Մեդիա»-ի ճանապարհները վերջին երեք տարիների ընթացքում տարել են դեպի Վենետիկ, Դուբայ, Փարիզ, ևս մեկ անգամ Դուբայ, և այժմ՝ Լոս Անջելես։

Մայիսի 21-ին Հոլիվուդի հեղինակավոր «Taglyan» համալիրում կայացավ «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակաբաշխությունը, որը համախմբեց աշխարհահռչակ հայերի և հայազգի ազդեցիկ գործիչների աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառումը դարձավ տարվա ամենանշանակալի և ամենաշքեղ համահայկական միջազգային նախաձեռնություններից մեկը։

Գալա երեկոն համախմբել էր հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների, միջազգային ճանաչում ունեցող մասնագետների, բարերարների, մշակույթի և արվեստի գործիչների, համայնքային առաջնորդների, հասարակական գործիչների, պատվավոր հյուրերի և Հայաստանից ու Սփյուռքից ժամանած մասնակիցների։

Միջոցառման կազմակերպիչներն էին «Prestige Media» ընկերության և Prestige Holding USA-ի հիմնադիր Սեդա Գասպարյանը և «Global Prestige Awards Los Angeles 2026» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը։

Մրցանակաբաշխությունն անցկացվեց Գլենդեյլի քաղաքապետարանի աջակցությամբ և պետական ու համայնքային բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։

Բացման խոսքում հատուկ ընդգծվեց ազգային միասնության, հայկական ինքնության պահպանման, աշխարհասփյուռ հայերի համագործակցության, ինչպես նաև հայկական ստեղծարարության, տաղանդի և գերազանցության միջազգային ճանաչման կարևորությունը։

Հյուրերին դիմավորեցին շքեղ կարմիր գորգի ընդունելությամբ, իսկ երեկոյի բացառիկ մթնոլորտը զարդարեցին «Զվարթնոց» պարային համույթի տպավորիչ ելույթներն ու մրցանակաբաշխության հիշարժան և հանդիսավոր պահերը։

Պատվավոր հյուրերի թվում էին Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանը, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Էլեն Ասատրյանը, ինչպես նաև Կալիֆորնիայի նահանգային սենատոր Մարիա Ելենա Դուրազոյի գրասենյակի ներկայացուցիչ Բայծառ Թոմասյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։
Մրցանակաբաշխությունը սկսվեց ԱՄՆ և ՀՀ օրհներգներով, Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանի ներկայացուցիչ՝ Արժ. Տ. Եղիա Քհն. Իսայանի ողջույնի խոսքով և օրհնության կարգով։

Միջոցառման պատվավոր հյուրերին և մրցանակակիրներին ողջունեցին «Prestige Media» ընկերության և «Prestige Holding USA»-ի հիմնադիր Սեդա Գասպարյանը և «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը։


Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Գլենդեյլի քաղաքապաետ Արդի Քասախյանը և Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը, ինչպես նաև Կալիֆորնիայի նահանգային սենատոր Մարիա Ելենա Դուրազոյի գրասենյակի ներկայացուցիչ Բայծառ Թոմասյանը։



Երեկոյի ընթացքում Երախտագիտության անվանական Ոսկե մեդալով, «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակներով և Գլենդեյլի քաղաքապետի ու սենատոր Մարիա Ելենա Դուրազոյի անունից հանձնված հատուկ հավաստագրերով պարգևատրվեցի երեք տասնյակից ավել անվանի հայեր, գործարարներ՝ համայնքային զարգացման, բարեգործության, մշակույթի և բիզնեսի ոլորտներում ունեցած նշանակալի ներդրման համար։


Առաջին ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ շնորհվեց Գլենդեյլի քաղաքապետարանին՝ համայնքային զարգացման, բազմամշակութային արժեքների պահպանման և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐ
Համաշխարհային ճանաչում ունեցող բարերարներ, ԱՆԳԼԻԱ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Միջազգային բարեգործական գործունեության, կրթական և մշակութային նախաձեռնությունների, ինչպես նաև հայկական արժեքների պահպանմանն ուղղված անսասան նվիրվածության համար։

ՍԻՄՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ
SPS Cigaronne և Jardins d’Arménie Royal Brandy ապրանքանիշերի հիմնադիր, ՀԱՅԱՍՏԱՆ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Հայկական ապրանքանիշերը միջազգային շուկաներում ներկայացնելու և հայկական ստեղծարարությունը համաշխարհային հարթակներում ներկայացնելու համար։

ՍԻԼՎԻԱ ՉԱՔՄԱՔՋՅԱՆ
«Silvia’s Costumes» ընկերության հիմնադիր, ԱՄՆ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Նորաձևության և ստեղծագործական դիզայնի ոլորտում ունեցած ակնառու նվաճումների առաջնորդության և մասնագիտական, համայնքային և միջազգային ոլորտներում ունեցած նշանակալի ճանաչման համար։

ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
AA Cater Truck ընկերության հիմնադիր, բարերար, ԱՄՆ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Բիզնես ոլորտում ունեցած ակնառու
ձեռքբերումների, Հայաստան-Սփյուռք միասնության և մարդասիրական ու ակտիվ բարեգործական գործունեության համար։

ՎԱՐԴԳԵՍ ԵՎ ՄԵՐԻ ՆԱՋԱՐՅԱՆՆԵՐ
Ազգային բարերարներ, ԱՄՆ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Բացառիկ նվիրվածության, մարդասիրական ոգու և հայկական համայնքին և հայ ժողովրդի հանդեպ իրենց երկարամյա ծառայության և անգնահատելի ավանդի համար։
Երախտագիտության Ոսկե մեդալների հանձնման արարողությունից հետո պաշտոնապես մեկնարկեց «Global Prestige Awards 2026» մրցանակաբաշխությունը՝ նվիրված իրենց մասնագիտական ոլորտներում բացառիկ հաջողությունների հասած անհատների և կազմակերպությունների մեծարմանը։

«GLOBAL PRESTIGE AWARDS, LOS ANGELES 2026»-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԷԻՆ.
• THE ARMENIAN AMERICAN MUSEUM PROJECT
«Հայ-ամերիկյան թանգարան»-ի գործադիր նախագահ՝ Պերճ Կարապետյան, ԱՄՆ
Հայկական ժառանգության պահպանման, հանրահռչակման և ապագա սերունդներին ներկայացնելու, ինչպես նաև հայկական ինքնությունն ու միջմշակութային փոխըմբռնումը ամրապնդող համաշխարհային մակարդակի մշակութային և կրթական հաստատություն ստեղծելու համար։

• TADEVOSYAN’S FOUNDATION
Հիմնադիր՝ Սամվել Թադևոսյան, ՀԱՅԱՍՏԱՆ
Երիտասարդների կրթության և առողջապահական ոլորտներում ունեցած հասարակական, բարեգործական և սոցիալական բացառիկ նախաձեռնությունների համար։

• LION’S PARTNERS INSURANCE AGENCY
Հիմնադիրներ՝ Մարիա Նահապետյան և Էմին Աճեմիան, ԱՄՆ
Ապահովագրական ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ֆինանսական պաշտպանության և վստահելի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև համայնքին պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ ծառայելու համար։

• NINA GARAYAN LAW GROUP
Garayan Law Group-ի հիմնադիր, ԱՄՆ
Իրավական պաշտպանության ոլորտում ցուցաբերած գերազանցության, անհատների իրավունքների պաշտպանության գործում ունեցած արժեքավոր ներդրման և արդարադատության հասանելիության ապահովմանն ուղղված հետևողական հանձնառության համար։

• SARYAN DENTAL CLINIC
Հիմնադիր՝ Արություն Սարյան, ԱՄՆ
Ժամանակակից ստոմատոլոգիայի զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման, առողջ ու ինքնավստահ ժպիտներ պարգևելու և ստոմատոլոգիական բարեգործական ու սոցիալական նախագծեր իրականացնելու համար։

• ՖԼՈՐԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ
Աշխարհահռչակ հայ-ամերիկացի հրուշակագործ, Wynn Las Vegas հեղինակավոր հանգստավայրի գլխավոր հրուշակագործ-դիզայներ և «Քաղցր արվեստի թագուհի», ԱՄՆ
Բացառիկ ձեռագործ քաղցր ստեղծագործությունների միջոցով հայկական տաղանդը աշխարհին ներկայացնելու և հրուշակագործական արվեստը միջազգային ճանաչման հասցնելու համար։

• CENTRAL RESIDENCE
Համահիմնադիր՝ Կարեն Մկրտչյան, ՀԱՅԱՍՏԱՆ
Նորարարության, որակի և ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների միջոցով մարզերում բնակելի համալիրների կառուցապատման ոլորտում նոր մշակույթ և տեսլական ձևավորելու համար։

• ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Հայտնի հրատարակիչ և հասարակական գործիչ, ԱՄՆ
Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու, հայկական հարցերի սկզբունքային պաշտպանության և հասարակական կյանքում ակտիվ դերակատարման համար։

• MARY KOSTANYAN
Kostanyan Law APC-ի հիմնադիր, ԱՄՆ
Իրավաբանական ծառայությունների ոլորտում ցուցաբերած բարձր մասնագիտական գործունեության, անհատների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված նվիրված աշխատանքի համար։

• BIG SQUARE
Հայկական համայնքին և լայն հասարակությանը թարմ ու բարձրորակ ապրանքներ, բազմազան ընտրանի, բարձրակարգ սպասարկում և ժամանակակից առևտրային փորձառություն ապահովելու համար։
• NEW LOOK SKIN CENTER
Հիմնադիր՝ Մարիա Համբարձումյան, ԱՄՆ
Էսթետիկ խնամքի, առաջադեմ բուժումների և բնական գեղեցկության ընդգծման միջոցով մարդկանց ինքնավստահությունն ու բարեկեցությունը բարձրացնելու համար։
• ՄՈՒՐԱԶ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Erodent Dental Clinic-ի հիմնադիր, բժիշկ-իմպլանտոլոգ, ՀԱՅԱՍՏԱՆ
Ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ոլորտում ժամանակակից մեթոդների ներդրման, մասնագիտական շարունակական զարգացման և գերազանցության համար։
• NOR VOCH JEWELRY
Հիմնադիրներ Կարեն Այվազյան և Փիրուզա Պապոյան, ԱՄՆ
Ոսկերչական արվեստում նոր տեսլական ձևավորելու, վարպետությունը, նորարարությունն ու նրբագեղությունը համադրելու և ոճի ու ստեղծարարության նոր չափանիշներ սահմանելու համար։
• ԼԻԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Law Group of Mfon Antony Icon, Benefits Advocate INC-ի հիմնադիր, ԱՄՆ
Նպաստների և կենսաթոշակների պաշտպանության ոլորտում մարդկանց վստահելի պաշտպան լինելու և իրավական ու վարչական բարդ գործընթացներում աջակցելու համար։
• NAGHASH LAVASH
Հիմնադիր՝ Սիրեկան Կոստանյան, ԱՄՆ
Հայկական լավաշի իսկական բույրն ու ավանդույթը Միացյալ Նահանգներում տարածելու և հայկական ազգային ժառանգությունը պահպանելու ու տարածելու համար։
• AGNES CAKE
Հիմնադիր՝ Ագնես Ավագյան, ՀԱՅԱՍՏԱՆ
Հայկական տորթերի և հրուշակեղենի արտադրության ոլորտում գեղագիտության և ստեղծարարության նոր մակարդակ ներկայացնելու համար։
• ԶԱՌԱ ԲԱՂԻԿՅԱՆ
Անշարժ գույքի վաճառքի մասնագետ, ԱՄՆ
Անշարժ գույքի վաճառքի ոլորտում բարձր մասնագիտական չափանիշներ սահմանելու, վստահության և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
• «P. ABAJYAN» LLC
Հիմնադիր՝ Փերուզ Աբաջյան, ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի շինարարական ոլորտում երկարամյա նվիրված աշխատանքի, տեխնիկական փորձագիտության, որակի ապահովման և սերտիֆիկացման, մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի և վստահության համար։
• ԼԻԱՆԱ ԻԳԻԹՅԱՆ
Բժիշկ-պոդոլոգ, ՀԱՅԱՍՏԱՆ
Առողջապահության, ոտնաթաթերի խնամքի և էսթետիկ բժշկության ոլորտներում ունեցած մասնագիտական ներդրման համար։
• ԶՎԱՐԹՆՈՑ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ
Հիմնադիրներ՝ Վարդան և Արմինե Աղաջանյաններ, ԱՄՆ
Հայկական ազգային պարարվեստի պահպանման, տարածման, զարգացման և հայ մշակույթը աշխարհին ներկայացնելու համար։
• ABC ACADEMY
Հիմնադիր՝ Անի Սաղաթելյան, ԱՄՆ
Նորարարական կրթական ծրագրերի և խնամքով ձևավորված կրթական միջավայրի միջոցով երեխաների կրթության, անձնական զարգացման և ապագա հաջողությունների խթանման համար։
• ELADA’S CORNER
Հիմնադիրներ՝ Նելլի և Հրաչ Մովսիսյաններ, ԱՄՆ
Հրուշակագործության և տորթերի ձևավորման ոլորտում յուրահատուկ ստեղծագործական ձեռագիր ձևավորելու համար։
• EDDIE ZARATSIAN
Բարձրակարգ միջոցառումների դիզայներ և կազմակերպիչ, ԱՄՆ
Դիզայնի և արվեստի ոլորտում ինքնատիպ աշխարհ ստեղծելու և ստեղծարարության ու նորարարության միջազգային չափանիշներ սահմանելու համար։
• «MY ROSE» FLOWERS BOUTIQUE
Հիմնադիր՝ Մարատ Գրիգորյան, ԱՄՆ
Ծաղիկների լեզվով աշխարհի հետ հաղորդակցվելու և մարդկանց ուրախություն, գեղեցկություն ու ոգեշնչում պարգևելու համար։
• ARM DANCE SHOW BALLET
Հիմնադիրներ՝ Գևորգ և Լիլիթ Խաչատրյաններ, ԱՄՆ
Հայկական պարային ավանդույթները կրտսեր սերունդներին փոխանցելու, ազգային մշակույթը տարածելու և պարային կրթության պատմության մեջ նոր էջ բացելու համար։
• ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Armenian Business Corner-ի և Sip2Arm ընկերության հիմնադիր, ԱՄՆ
Հայաստան-Սփյուռք տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման և հայկական սպորտի միջազգային հեղինակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
• EMPIRE AUTO
Հիմնադիրներ Դրո Դերգասպարիան և Արմեն Տեր-Եղիշյան, ԱՄՆ
Ավտոմոբիլային ծառայությունների և լիզինգային գործարքների ոլորտում վստահելի գործընկերային հարաբերություններ ձևավորելու և մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
• ՎՈՆ ՎԵՄՅԱՆ
Vemian Fashion House-ի հիմնադիր, ԱՄՆ
Նորաձևության ոլորտում յուրահատուկ դիզայներական ոճ ստեղծելու և հայկական ստեղծարարությունը միջազգային հարթակներում ներկայացնելու համար։
• A2 LLC DISTRIBUTION
Հիմնադիր՝ Արմեն Գրիգորյան, ԱՄՆ
Հայկական արտադրության ապրանքները Միացյալ Նահանգներում տարածելու, հայկական բրենդների համար միջազգային շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու և Հայաստան — Սփյուռք տնտեսական կապերն ամրապնդելու համար։
• ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Գրող, մանկագիր, մանկավարժ, լեզվաբան, ՀԱՅԱՍՏԱՆ
Ժամանակակից գրականության, մշակույթի և կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև միջազգային գրական կյանքում հայ մշակույթը ներկայացնելու և միջազգային ճանաչման համար։
• ՄԱՅԱ ԹՈԽԱԼՅԱՆ
«NextGenLab Studio»-ի համահիմնադիր, ԱՄՆ
Միջազգային նախագծերի համար արդյունավետ հաղորդակցման միջավայրեր ձևավորելու, մասնագիտական երկխոսություն խթանելու և տարբեր ոլորտներ միավորող հարթակներ ստեղծելու համար։
• ԱԳԱ ԿԱՆԿԱՆՅԱՆ
AGA Beauty Studio LA-ի հիմնադիր, ԱՄՆ, ՀԱՅԱՍՏԱՆ
Գեղեցկության ոլորտում ունեցած յորահատուկ ձեռագրի, նորարարության, միջազգային ձեռքբերումների, հաճախորդակենտրոն մոտեցման և սեփական ոճը ստեղծելու համար։
• 18 KARATS
Հիմնադիր՝ Սոֆյա Ավետիսյան, ԱՄՆ
Բացառիկ վարպետությամբ ստեղծված նշանադրության մատանիների և նուրբ զարդերի միջոցով սիրո ու շքեղության արժեքը հավերժացնելու համար։
Երեկոյի ընթացքում կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին միջոցառման գործընկերներին և աջակիցներին՝ «Taglyan» համալիրին, Horizon Armenian TV-ին, Meridian Production-ին, Flipbook Frenzy-ին, Vitola Cigars-ին, My Rose-ին, The Glenmark Hotel-ին և բոլոր աջակից գործընկերներին՝ «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակաբաշխության իրականացման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար։
Երեկոն իր գեղեցիկ կատարումներով անմոռանալի դարձրեց սիրված երգչուհի Մարթա Կիրակոսյանը։
«Global Prestige Awards Los Angeles 2026»-ը դարձավ ավելին, քան պարզապես մրցանակաբաշխություն․ այն դարձավ հայկական միասնության, ստեղծագործական գերազանցության և միջազգային ձեռքբերումների կարևոր խորհրդանիշ։
Մրցանակաբաշխության առաքելությունն է դառնալ ամուր կամուրջ աշխարհի տարբեր երկրներում հայ անունը պատվով ու արժանապատվորեն ներկայացնող անհատների միջև՝ մեկ հարթակում համախմբելով տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած և իրենց գործունեությամբ արժեք ստեղծող անհատների։
«Global Prestige Awards Los Angeles»-ը նպատակ ունի դառնալ հեղինակավոր ամենամյա միջոցառում՝ միավորելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերին, խթանելով միջազգային համագործակցությունը և ընդգծելով հայկական ներուժի, նվաճումների և ձեռքբերումների համաշխարհային ներկայությունը։
Մոտ ապագայում նախատեսվում են նաև նոր և հետաքրքիր նախաձեռնություններ, որոնք միտված են գործարար, հասարակական, մշակութային և մասնագիտական կապերի զարգացմանը, համագործակցության խթանմանը և նոր գործընկերային հնարավորությունների ստեղծմանը։
«GLOBAL PRESTIGE AWARDS» մրցանակաբաշխություն՝ երբ անհատական նվաճումները դառնում են ազգային հաղթանակի բանալի:






































