Սամվել Շահրամանյանը՝ իր ծառայողական մեքենան առգրավելու մասին

«Սկզբից ուզում եմ ասել, որ սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է, և այդ ժամանակ, երբ փորձել են մեքենան տանել և հասկացել են, որ դա անօրինական է, դրա համար պետք է դատարանի համապատասխան վճիռ լինի, հեռացել են։ Այդ նույն օրը՝ երեկոյան, ես հեռախոսազրույց եմ ունեցել ՔԿ ղեկավարի հետ, իր նախաձեռնությամբ, և մեր խոսակցության արդյունքը եղել է այն, որ ինքը ասեց՝ իրեն սխալ են զեկուցել։ Այս սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել մեքենան առգրավելու, ինքը չի իմացել՝ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, եթե իմանար, այդպիսի բան չէր լինի»,-ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում։

Շահրամանյանի խոսքով՝ այդ մեքենան, որտեղ ասեին, կուղարկեին, պայմանավորվածությունն այդպիսին է եղել։ Այս ամենը, ըստ նրա, ցույց է տալիս վերաբերմունքը Արցախի նկատմամբ։

«Ինձ հրավիրել են որպես վկա ցուցմունք տալու Սարգիս Գալստյանի գործով, տվել եմ տեղեկություններն, ինչ որ ունեցել եմ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 21-ին, հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30