Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց սահմանամերձ գյուղերում առաջին հարցն այդ մասին է. վարչապետ

Սահմանամերձ համայնքներում ի՞նչ են ասում մարդիկ՝ ասում են․ «Հույս կա՞, որ մեր մոտ էլ սահմանազատում կլինի»:

Այս մասին Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հասկանո՞ւմ եք, սա այն պայմաններում, երբ ՀՀ-ում մեծ աղմուկ է, սահմանազատման գործընթացը փորձում են ներկայացնել որպես աղետ։ Հետո գնում ես Ճակատեն գյուղ, առաջին հարցն այն է, թե հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը։

Ըստ նրա՝ սոցցանցերում ևս մեծ ոգևորություն էր, մարդիկ նշել են, որ «վերջապես քաղաքակիրթ սահման կլինի»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031