Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան»

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործումից հետո իշխանությունը փորձում է լայնածավալ բռնաճնշումների միջոցով վախի մթնոլորտ ձևավորել երկրում և դրանով վերացնել ցանկացած դիմադրության ու ըմբոստության դրսևորում: Ունենք նոր քաղբանտարկյալներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հետապնդվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, այլև այն մարդիկ, որոնք համակրում են շարժմանը, մասնավորապես՝ GG տաքսի ծառայության սեփականատերը։

Բացի այդ, իշխանության ուղիղ թիրախում է հայտնվել ՀՅԴ-ն, որն, ինչպես հայտնի է, մեր երկրի ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր հատվածի մաս է կազմում: Սա իշխանության կողմից օրենսդիր մարմնում առկա քաղաքական ընդդիմախոսին լռեցնելու փորձ է։

Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցներին դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30