Մոսկվայում հրաժեշտ են տվել դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին․ ներկաների թվում է եղել նաև Պեսկովը

Վաղ առավոտից Մոսկվայի Պոկրովսկի վանքի մոտ հավաքվել են Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուները։ Նախ եկել են ընտանիքի անդամները՝ դերասանուհու մայրը, ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը, նրա դուստրը՝ Աննան, որդին՝ Մայքլն ու նրա ընտրյալը՝ Սոֆյան։

Ավելի ուշ ժամանել են ընկերները, գործընկերները և բոլոր նրանք, ովքեր ցանկացել են հրաժեշտ տալ դերասանուհուն։

Նրանց թվում են եղել Դմիտրի Պեսկովն ու Տատյանա Նավկան, մարզիչ Տատյանա Տարասովան, գեղասահորդ Իլյա Ավերբուխը, ռեժիսոր Իգոր Ուգոլնիկովը, մարզիչ Էդգար Զապաշնին, Լոլիտան և այլք, ովքեր աշխատել են Զավորոտնյուկի հետ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031