Բագրատ Սրբազանը ներկայացրեց հունիսի 1-ի անելիքները

Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում, օրվա ամփոփման ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց հունիսի 1-ի անելիքները։

Նա նշեց, որ վաղը մեկնելու են Գյումրի։

«Գյումրի ենք մեկնելու, քանի որ երեխաների միջազգային տոնն է, նաև երեխաներին հանդիպելու։ Եվ երեկոյան ժամը 6-ին հանրահավաք ունենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բակում։ 11։30 Աշտարակի Կարմիր Խաչի մոտից մեքենաների շարասյունը կմեկնի Գյումրի, ովքեր ցանկանում են միանալ, թող տեղեկացնեն։ Այս այցը չափազանց կարևոր է մեզ համար։ Մեր օրակարգը քայլ առ քայլ գնում է առաջ։ Պետք է երեխաների առջև խոստում տամ, որ այս պայքարը կհասնի իր նպատակին»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031