Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 29-ին հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:

«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ»,- հանդիպումից մանրամասներ է հայտնել Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Բրյուսելում մայիսի 29-ին մեկնարկել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։ Ֆորումին մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել մայիսի 28-ին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031