Վրացական խորհրդարանը քննարկում է նախագահի վետոն հաղթահարելու հարցը

Վրացական խորհրդարանում մեկնարկել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից դրված վետոյի հաղթահարման շուրջ քննարկումները։

Առաջինն այս հարցը քննարկվել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում, որի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել վետոյի հաղթահարմանը։ «Հանձնաժողովում վետոն հաղթահարված է, հարցը այսպիսով փակված է», — հայտարարել է այս կառույցի ղեկավար Անրի Օհանաշվիլին։

Վաղն արդեն նախագահական վետոյի հաղթահարման հարցը կքննարկվի Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում։

Նախագահ Զուրաբիշվիլին վիճահարույց օրինագիծը վետոյի էր ենթարկել մայիսի 18-ին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031