Հայ առաքելական եկեղեցու ֆինանսական հոսքերի հետ կան պրոբլեմներ. Փաշինյան

«Մենք ասել ենք, որ ուզում ենք, որ ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվերի տեղ չթողնենք»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հարկման թեմային:

«Մենք հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի առանձնահատկություններ և պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն և այս առաջարկը պաշտոնապես եղել է, և ինձ համար զարմանալի է, թե ինչու է մերժվել»,- ասաց կառավարության ղեկավարը և մանրամասնեց.

«Այսինքն մենք ասել ենք, որ ընդամենը թափանցիկություն ենք ուզում: Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ինչքան կհավաքվի, մենք լրիվությամբ կվերադարձնենք: Բայց երբ վերլուծում ենք, թե ինչը կարող է պատճառ լինել մերժման՝ թափանցիկության խնդիրը, որովհետև ըստ ամենայնի ֆինանսական հոսքերի հետ կան պռոբլեմններ, հակառակ դեպքում թող մեկը բացատրի, թե ինչո՞ւ պիտի այս առաջարկը մերժվի»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30