Սիմոնյանն արձագանքել է եկեղեցու հարկման վերաբերյալ քննարկումներին՝ ներկայացնելով օրենսգրքից հատված

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են:

Դե, եթե սուտ են, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա, չէ՞:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 230.

Անշարժ գույքի հարկի արտոնությունները

1. Անշարժ գույքի հարկից ազատվում են`

8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.

Հոդված 64.

Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:

2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031