Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Կառավարությունը հետևողականորեն իրագործում է խաղաղության օրակարգը։ Միայն խաղաղությունը կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․

«Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են։

Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։ Մենք ամեն ինչ անում ենք և ամեն ինչ անելու ենք այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ»,-ասաց նա։

«Ինչ վերաբերվում է սահմանազատման բուն գործընթացին, պիտի արձանագրեմ հետևյալը, որ սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա: Ինչու ենք խուսափում ասել՝ այ, կոնկրետ այս մի քարտեզի վրա, որովհետև նախկինում էլ ասել եմ, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետև նախկինում էլ ասել եմ, որ մեզ համար կարևոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումըտ և մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց՝ սահմանային սյուները տեղադրվում են իրավական հիմքի վրա և դրանք դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30