Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին

«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում են»,- Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ անհաջողությունների շղթան այսօր էլ շարունակվում է. «Դա է հիմք հանդիսանում, որ որպես ընդդիմություն մենք քննադատում ենք ձեզ, իսկ դուք քննադատում եք անցյալը։

Անցյալում ձեզանից ոմանք եղել են այդ արժեքների կրողներից մեկը, իսկ շատ շատերը ոչինչ են եղել։ Իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ»։

Օհանյանն ասաց, որ այն, ինչ կատարվում է այսօր սահմաններում, հետևանք է այն զիջողական քաղաքականության, որը սկսվել է Սյունիքից, Գեղարքունիքից, դրա շարունակությունն արտահայտվում է Տավուշի մարզում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031