Նոր ու՞ժ, թե՞ հնի ռեբրենդինգ. Գալջյանը՝ Մարությանի նոր կուսակցության մասին

«Նոր ու՞ժ, թե՞ հնի ռեբրենդինգ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ նշելով, որ սեպտեմբեր ամսից ի վեր Երևանի ավագանիում Ռոբերտ Քոչարյանի և Հայկ Մարությանի խմբակցությունները գործում են համահունչ, բոյկոտում կամ դեմ են քվեարկում նույն նախագծերին փորձում են տապալել ավագանու նիստերը:

«Հիմա էլ փորձում են մոլորեցնել մարդկանց՝ ստեղծելով «Նոր ուժ» անվանումով կուսակցություն և քանի որ երկուսի PR կամպանյան նույն տեղից է իրականացվում ինքնըստինքյան շատ բաներ ջրի երես են դուրս գալիս, գոնե կարելի էր լոգոյի հարցում մի փոքր օրիգինալ գտնվել:

Հարց է առաջանում նաև, թե ինչպես կարող է հինգ տարի քաղաքականության մեջ եղած, նախկինում Երևանի քաղաքապետ եղած, հետո նորից ընտրությունների մասնակցած ուժը իրեն հայտարարի նոր, երբ ոչ դեմքերն են նոր, ոչ էլ ծրագրային դրույթները, երևի ավելի ազնիվ կլիներ անվանել «նոր նախկինները»:

Իսկ որպես պայքարի ուղի ընտրվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի հարցը, քանի որ արտաքին քաղաքական կամ սահմանային հարցերի դեպքում «Նոր ուժը» ակնհայտորեն կկանգներ «նախկինները» անվանումը ստացած ուժերի կողքին և որպեսզի ամեն ինչ այդքան ակնհայտ չլինի ընտրվել է քաղաքային նշանակության հարց: Հատկանշական է նաև այն փաստը, որ վերջինս նաև հայտարարել է, որ «պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք միտված են երկրի զարգացմանը ու չեն փորձում իրենց կուսակցական շահերի համար Հայաստանի ապագան խեղաթյուրել» սրանով թողնելով բաց պատուհան հետագայում նախկին իշխանությունների հետ համագործակցելու համար»,-գրել է Գալջյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30