Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հազարից ավելի ոստիկան ու սևբերետավոր կա

Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս պահին գյուղում հազարից ավելի ոստիկան ու սևբերետավոր կա։

Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն գյուղապետը կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ, ուր ավելի վաղ տեղափոխվել են Կիրանցում բերման ենթարկվածները։ Նրանց թվում է նաև Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման է ենթարկվել 31 քաղաքացի։

Պատգամավորը հայտնել է նաև, որ Կիրանցում ոստիկանության կողմից իրականցվում է «Օղակ» օպերացիա:

«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը: Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի», — գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30