Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»: Այսօր տեղի է ունեցել նորաստեղծ կուսակցության համագումարը:

Լրագրողների հետ զրույցում վերջինս հայտնել է, որ կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի։

«Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն, բացի այդ, մենք սահմաններ չենք դնելու համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք միտված են երկրի զարգացմանը և իրենց շահերի համար չեն փորձում երկրի ապագան խեղաթյուրել»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին:

Ըստ նրա, սակայն, եթե գործընթացները զարգանան ավելի արագ, եթե ժողովուրդը ցույց տա, որ արդեն պատրաստ է արտահերթ գործողությունների, իրենց քաղաքական ուժն անպայման այդ ամենի կիզակետում կլինի:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031