Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

«Պետություններն ունենում են պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով: Դրա ի՞նչն է պետականանպաստ»:

Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ դիմելով ընդդիմությանը և անդրադառնալով նրանց ներկայացրած նախագծին:

«Ասում եք՝ ադրբեջանական փաստարկներ ներկայացրեցի. այն, որ պետական սահման չկա ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, դա՞ է ադրբեջանական փաստարկ: Պետական սահման կա»,- նշեց Կարապետյանը:

Ապա դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ վերջինս հարցրեց՝ եթե ասում են՝ 1993 թվականի շփման գիծը պետք է լինի սահմանզատման ու սահմանագծման հիմք, ի՞նչ Լեռանային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք:

«Ասում եք՝ ՀՀ-ն պետք է լինի այնքան ընդարձակ, որքան 93 թվականի շփման գիծն է, մենք հանձնաժողովում փորձեցինք պարզաբանել, թե այդ գիծը որտեղով է անցնում, իհարկե, հստակ պատասխան չստացանք ո՛չ քառակուսի կիլոմետրերով, ո՛չ էլ տեղանքներով: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը այդտեղ որտեղ եք տեղավորոքում, եթե հստակություն չեք մտցնում, թե այդ շփման գիծը որտեղով է անցնում: Ըստ էության՝ ինքներդ այդ ինքնորոշման իրավունքը այս հայտարարության նախագծով ոչնչացրել եք, հետո էլ ասում եք, որ հայտարարության նախագիծը հավելյալ հնարավորույթուն է պարունակում ինքնորոշման իրավունքի համար»,- ասաց Մարիա Կարապետյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031