Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի, քանի որ հրավիրված չէ։

ՌԴ նախագահի երդմնակալությանն այլ պետությունների ղեկավարների հրավիրելու ավանդույթ չկա։ ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, նախ պետք է մասնակցության հրավեր ստանալ։ 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանն երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները։ ՌԴ-ում դա համարվում է ներքին արարողակարգային միջոցառում։

Պետությունների մասնակցությունը սահմանափակվում է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Հետեւաբար անիմաստ է ինչպես ոգեւորությունը, այնպես էլ վրդովմունքը, թե ինչու՞ Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը։

Վ.Պուտինի 2000, 2004, 2012 եւ 2018-ի երդմնակալությունների ժամանակ այլ պետությունների գործող ղեկավարներ հրավիրված չեն եղել։ Չեմ կարծում, որ 2024-ին Կրեմլը կխախտի այդ ավանդույթը»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031