Skip to main content

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, կմեկնի Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից, ընդգծելով, որ Հայաստան այցելության օրը ապրիլի 30-ն է: Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինեու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը:

Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կառավարության անդամներին, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Միաժամանակ պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։

Լրահոս

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930