Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից․ Մարուքյան

Միացյալ նահանգների պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Ալմաթիում։ Այս մասին գրում է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Մինչ այդ ՀՀ ԱԳՆ պնդում էր, որ հավանական հանդիպման մասին անմիջապես կտեղեկացնեն, սակայն միայն Ալիևի հայտարարությունից հետո հաստատվեց տեղեկատվությունը։

Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցներից մեկում, ինձ հարց տրվեց, թե արդյոք մենք պետք է գնանք այլ հարթակներում հանդիպումների-բանակցությունների, եթե Ադրբեջանը այդպես էլ չգա որևէ արևմտյան հարթակ։

Իմ պատասխանը միանշանակ էր. եթե այլ տարբերակ չլինի, այո’, մենք պետք է գնանք, որովհետև այն վիճակում չենք, որ հրաժարվենք բանակցություններից, եթե իհարկե խոսքը գնում է բանակցության մասին և ոչ դրա իմիտացիայի։

Իմ այդ հարցազրույցից հետո «արևմտամետի» անվան տակ գործող թուրքական և ադրբեջանական գործակալական ցանցը ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս իրենց եթերներում դատափետեցին ինձ այդ մոտեցման համար, որ ասել էի, թե այլընտրանք չկա հանդիպումներին և ինչ-որ պահի մենք ստիպված ենք լինելու գնալ:

Այժմ ՀԱՊԿ անդամ Ղազախստանում (ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ սահմանները) ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ որևէ քննադատություն չկա այդ նույն գործակալների կողմից։

Իսկ հիմա հարց… Ու՞ր են նրանք, ինչո՞ւ նույն ոգևորությամբ չեն քննադատում։

Այստեղից եզրահանգումն այն է, որ իմ դեմ կազմակերպված և հստակ ուղղորդված արշավ էր իրականացվում այդ նույն «արևմտամետի» անվան տակ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031