Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչները: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ:

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանի մրցակիցը իռլանդացի Սվինի Շանոն է:

70 կգ քաշում Անի Հովսեփյանը կմենամարտի ռուս Դարիմա Սանդակովայի հետ:

Տղամարդկանց պայքարում 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կմրցի Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ:

57 կգ Արթուր Բազեյանի հակառակորդը ռուս Էդուարդ Սավվինն է:

60 կգ Արթուր Սահակյանն էլ ուժերը կչափի բուլղար Ռադոսլավ Ռոսենովի հետ:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի ռուս Տարխան Իգիդովի հետ:

Իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը 92կգ քաշում Ադրբեջանը ներկայացնող Լորեն Ալֆոնսոն է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30