Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում, սակայն մասամբ ՀՀ իշխանությունների, մասամբ գերիների ընտանիքների խնդրանքով ձեռնպահ են մնացել, իբրեւ թե չվնասելու համար, իբրեւ ՀՀ իշխանությունը զբաղվում է։

Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին: Նախորդ օրը մոտ 3 տասնյակ ՀԿ-ներ նամակ էին հասցեագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին ՝ խնդրելով «վճռական քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար»:

Երեկ էլ գործարարի որդին էր հարցազրույց տվել CNN-ին` Քրիստիան Ամանպուրին։ Ասել է, որ երկար ժամանակ լուր չեն ունեցել հորից, շաբաթ օրը նա կապվել է քրոջ հետ եւ ասել, որ իրեն մեկուսացրել են եւ օրվա մեջ միայն ճնշումն են չափում»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930