Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթել են ԵԱ-ի 3-րդ տուրում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երրորդ տուրի պարտիաները:

Հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում միավորը կիսեց Էլինա Դանիելյանը, պարտվեց Սուսաննա Գաբոյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեցին:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստներ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031