«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Անգլիական «Լիվերպուլը» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում 1։0 հաշվով հաղթել է իտալական «Ատալանտային»։

Հաղթողների միակ գոլը խփել է եգիպտացի Մոհամեդ Սալահը, ով յոթերորդ րոպեին անվրեպ իրացրել է 11 մետրանոցը։

«Ատալանտան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ նրանց կհանդիպի ֆրանսիական «Մարսելը», որը երկու խաղում հաղթել է պորտուգալական «Բենֆիկային»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930