«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկուս Տյուրամը ու Հական Չալհանօղլուն, իսկ «Կալյարի»-ից` Էլդոր Շոմուրոդովը և Նիկոլաս Վիոլան:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։

Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930