«Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն հաղթել են ՉԼ քառորդ եզրափակիչի առաջին խաղերում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են ՊՍԺ-«Բարսելոնա», «Ատլետիկո»-«Բորուսիա» խաղերը:

ՊՍԺ-ն սեփական հարկի տակ, ընդունելով «Բարսելոնա»-ին, զիջեց կատալոնական ակումբին 2:3 հաշվով: «Բարսելոնա»-ից աչքի ընկան Ռաֆինյան (դուբլ) և Անդրեաս Կրիստենսենը: ՊՍԺ-ի գոլերը խփեցին Ուսման Դեմբելեն ու Վիտինյան:

Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն, մրցելով Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, առավելության հասավ 2:1 հաշվով: Մադրիդյան թիմից գոլերը խփեցին Ռոդրիգո Դե Պաուլը ու Սամուել Լինոն, իսկ «Բորուսիա»-ից` Սեբաստիեն Ալերը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031