«Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ն ու «Բավարիա»-ն ոչ-ոքի են ավարտել հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

«Ռեալ»-ը, Մադրիդում ընդունելով «Մանչեսթեր Սիթի»-ին, հանդիպումն ավարտել է ոչ-ոքի` 3:3: Գոլառատ խաղում «արքայական ակումբ»-ի կազմում աչքի են ընկել Դիաշը, Ռոդրիգոն և Վալվերդեն: «Քաղաքայիններից» էլ գոլերը խփել են Բերնարդու Սիլվան, Ֆոդենը և Գվարդիոլը:

Օրվա մյուս խաղում` «Արսենալ»-«Բավարիա», ևս գրանցվել է ոչ-ոքի`2:2:

«Զինագործներից» գոլերն իրեն ակտիվում գրանցել են Սական և Տրոսարդը, իսկ «Բավարիա»-ից` Գնաբրին ու Կանեն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30