Օլիմպիական 5 օղակները կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի վրա

Օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաքների խորհրդանշական վայրերում ընդհանրապես տեղադրվում են հինգ օղակները: Միմյանց միահյուսված՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր օղակները խորհրդանշում են հինգ մայրցամաքները:

Դրանք առաջիկայում, Սենա գետի ուղղությամբ, կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի վրա՝ առաջին և երկրորդ հարկերի միջև: Այս մասին հայտարարել են հուշարձանը տնօրինող ընկերությունը և խաղերի կազմկոմիտեն։

Էյֆելյան աշտարակը համաշխարհային զբոսաշրջության ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է:

Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 108 օր:

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031