Քրեական գործի շրջանակում ողջամիտ ժամկետների որևէ խախտում չի արձանագրվել. Դատական դեպարտամենտ

Դատական դեպարտամենտը վերջին շրջանում կատարում է տարբեր դատական գործերի ողջամիտ ժամկետների պահպանման վերաբերյալ ուսումնասիրություններ, որի շնորհիվ հնարավոր է առավել օպերատիվ արձագանքել ողջամիտ ժամկետների հնարավոր խախտումների վերաբերյալ հրապարակումներին։

Այսպիսով՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթեթում «ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մանակցությամբ քրեական գործը դատարանում կանգ է առել» վերտառությամբ այսօր հրապարակված հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ ուսումնասիրության արդյունքում տվյալ քրեական գործի շրջանակներում ողջամիտ ժամկետների որևէ խախտում չի արձանագրվել։

Հարկ է նշել, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը նիստեր նշանակվել են ամիսը մեկ հաճախականությամբ, և միայն 2 դեպքով է, որ նիստեր նշանակվել են 2 ամիսը մեկ հաճախականությամբ։
Ի հավելումն վերոնշյալի՝ սույն քրեական գործով 2024 թվականի ապրիլի 3-ի դրությամբ՝ նշանակվել են 13 դատական նիստեր, որոնցից 12-ը կայացել են, չի կայացել 1 դատական նիստ։

Այս քրեական գործի տևողությունը 2024 թվականի ապրիլի 3-ի դրությամբ կազմում է 1 տարի 3 ամիս 15 օր։

Ավելի վաղ հրապարակել էինք «ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ քրեական գործը դատարանում կանգ է առել» վերտառությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031