ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի ենթադրյալ հարվածի առնչությամբ․ Պետեր Ստանո

Եվրամիությունը անհանգստացած է Սիրիայում Իրանի դիվանագիտական ​​շենքերին Իսրայելի հարվածի առնչությամբ, քանի որ տարածաշրջանում իրադրության էսկալացումը ոչ ոքի շահերից չի բխում։

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք անհանգստացած ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​շենքերին Իսրայելի ենթադրյալ հարվածից: Մեր դիրքորոշումն այն է, որ այս չափազանց պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակում հույժ կարևոր է դրսևորել զսպվածություն, քանի որ տարածաշրջանում հետագա էսկալացումը չի համապատասխանում որևէ մեկի շահերին», — նրա խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:

Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930