ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 63-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 22-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդ, Մարիամ Մկրտչյան` 95-րդ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930