Պաշտոնանկություններ Ուկրաինայում․ Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների և օգնականների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների և օգնականների, այդ թվում իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրին։

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Շեֆիրը Զելենսկու առաջին օգնականի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ․-ից։ Նա սերիալների պրոդյուսեր է, «Կվարտալ-95» ստուդիայի տնօրենը, ում շնորհիվ Զելենսկին ճանապարհ է հարթել դեպի մեծ քաղաքականություն։

Զելենսկին աշխատանքից ազատել է նաև խորհրդականներ Օլեգ Ուստենկոյին, Սերգեյ Տրոֆիմովին, Միխայիլ Ռադուցկիին, Ալենա Վերբիցկայային և Նատալյա Պուշկարևային։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031