Դատավոր Մխիթարյանի համար «ապագա կա»-ն լուծված է․ ընտանիքը արդարադատական համակարգում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գրեթե ողջ ընտանիքը արդարադատական համակարգում է

Դժվար է ասել՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանն է արդյոք նպաստել ընտանիքի նման հաջող կադրային դասավորությանը, թե նրա կինը, բայց «սքրինշոթ»-երի հերոսը իշխանություններից իրավմամբ դժգոհելու առիթ չունի։ Նրա կինը` Ալիսա Մկրտչյանը, Սնանկության դատարանում է աշխատում, դուստրը` Ռուբինա Մխիթարյանը՝ Արդարադատության նախարարությունում, իսկ վերոնշյալ անձանց հայտարարագրերում եկամուտները արտացոլված են անվերջ դրամական նվերներով։

Ըստ ամենայնի, դատավոր Մխիթարյանի համար «ապագա կա»-ն վաղուց լուծված հարց է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930