Դավիթ Գյուրջինյանը ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։

Այս մասին հայտնել են համալսարանից։

Գյուրջինյանը 2023 թվականի մարտի 16-ին նշանակվել էր Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

2023-ին բուհի ռեկտորի ընտրության հետ կապված դատարան երկու հայց կար ներկայացված: Մեկը ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Մյուս հայցը ներկայացրել է բուհը, որպեսզի Կառավարությունը հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031