Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխվել է

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու բողոք պահանջը։

Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել էր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:

Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված նյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց էր եղել:

Նախաձեռնված նոր քրեական վարույթը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթին։

Ավելի ուշ՝ պայմանավորված Գալեյանի առողջական վիճակով, նրա խափանման միջոցը փոխվել էր, ընտրվել է տնային կալանք։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031