«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Մասիս համայնքի ղեկավար՝ Դավիթ Համբարձումյանին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ […]

Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Գարեգին Բ–ին եւ իր լիակատար աջակցությունը հայտնել նրան

Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Մետրոյի աշխատակիցները նոր համազգեստ ունեն

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել նոր համազգեստից։ https://www.facebook.com/YerevanCityHall?ref=embed_post

Ֆրանսիայում էլեկտրական ինքնագլորը խոշոր հրդեհի պատճառ է դարձել․ կան զոհեր և տուժածներ

Ֆրանսիական Ռեյմս քաղաքում, հավանաբար, էլեկտրական ինքնագլորի պատճառով բռնկված խոշոր հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է AP-ն։ Հրդեհը բռնկվել է հունիսի 6-ին՝ ուրբաթ լույս գիշերը, Ռեյմսի՝ ֆրանսիական Շամպայն շրջանի մայրաքաղաքի տասը հարկանի բնակելի շենքում։ Ըստ դատախազ Ֆրանսուա Շնայդերի, հրդեհը տեղի է ունեցել էլեկտրական ինքնագլորի մարտկոցի բռնկման հետևանքով։ Չորրորդ հարկի բնակարանում, որտեղից սկսվել է հրդեհը, […]

Առաջիկա օրերին անձրեւ ու ամպրոպ է սպասվում. հնարավոր է նաեւ կարկուտ

Հանրապետության տարածքում հունիսի 7-ի ցերեկը, 9-12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-12-իգիշերը սպասվում էառանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 7-իցերեկը, 8-12-ինաստիճանաբար կբարձրանաևս 2-4 աստիճանով։ Երևան հունիսի 7-իցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում էառանց […]

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Սյունիք են մեկնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրկին Սյունիք են մեկնել։ Փաշինյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ նրանք Սիսիան են մեկնել ուղղաթիռով։ Սիսիանում նրանց դիմավորողների մեջ է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը։ Նշենք, որ մայիսին Փաշինյանն ու կինը եւս երկու անգամ Սյունիք էին մեկնել։

Al Jazeera. Գազայի հարավում Իսրայելի հարվածից 12 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ տուժել

Իսրայելի ռմբակոծության հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ տուժել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ նրա տվյալների, հարվածը հասցվել է տեղահանված անձանց համար նախատեսված վրանային ճամբարին։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է մարտական գործողությունները հատվածում՝ զանգվածային հարվածներ հասցնելով դրա ուղղությամբ և այդպիսով […]

Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. Factor.am

Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել […]

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է երթևեկությունը աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամրջով, որն անցնում է երկրի հյուսիսում գտնվող Ջամու և Քաշմիր միութենական տարածքում՝ Չինաբ գետի վրայով։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը։ «Չինաբ գետի վրայով կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղային հաղորդակցությամբ կկապի Ջամուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած տարածքի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության […]

Թրամփ․ ԱՄՆ-ն կստուգի Մասկի ընկերությունների հետ պետական պայմանագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի հետ հակամարտությունից հետո հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կգնահատեն գործարարին պատկանող ընկերությունների հետ կնքված պետական պայմանագրերը։ «Մենք ամեն ինչ կուսումնասիրենք։ Խոսքը խոշոր սուբսիդիաների մասին է», — ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի խմբի լրագրողների՝ այդ պայմանագրերի իրականացումը չեղարկելու պատրաստակամության մասին հարցին։ Ավելի վաղ The New York Times […]