ԴՆԹ-ի կարճ շղթաները հակամարմիններից ավելի ճշգրիտ են ճանաչում վիրուսները

Շվեյցարիայի Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները մշակել են ԴՆԹ մոլեկուլների ստեղծման նոր տեխնոլոգիա, որոնք ունակ են ավելի ճշգրիտ և ամուր կապվել վիրուսային սպիտակուցների հետ, քան ավանդական հակամարմինները։ Աշխատանքը հրապարակվել է Nature Nanotechnology ամսագրում։ Խոսքն ապտամերների՝ ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի կարճ շղթաների մասին է, որոնք կարող են ընտրողաբար կապվել որոշակի մոլեկուլների հետ։ Դրանք օգտագործվում են ախտորոշման և […]

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ տասից ավելի իրանցի ուխտավոր է մահացել

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ շոգ եղանակի պատճառով մահացել է 13 իրանցի ուխտավոր, հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության առողջապահության օպերատիվ շտաբը։ Հաջը՝ ուխտագնացությունը Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաք, իսլամի հինգ սյուներից մեկն է, այն պետք է կատարի յուրաքանչյուր մուսուլման, եթե ունի դրա ֆիզիկական և ֆինանսական հնարավորությունները։ 2025 թվականին հաջն անցկացվում է հունիսի 4-ից 9-ը, ուրբաթ օրը […]

Թրամփը չի բացառում, որ Մասկի «խելագարության» պատճառը թմրանյութերն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկը որոշել է իր հետ հակամարտության մեջ մտնել թմրանյութերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց տվյալների, ամերիկացի առաջնորդն իր օգնականների հետ զրույցում Մասկի պահվածքը «խելագար» է անվանել և «դա կապել թմրանյութերի հետ»։ Ընդ որում, ավելի […]

«Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա». Դավիթ Խուդաթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ մոտ 10 օր է` քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը: Ընթացակարգերով պայմանավորված` հնարավոր է գործընթացն ավարտել մինչև 2025թ. վերջ: Նախարարի փոխանցմամբ՝ պատճառը քաղաքական չէ, և չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ ևս վերամիավորվեն: «Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով […]

Մասկը ջնջել է թվիթը, որում Թրամփին կապում էր Էփշտեյնի գործի հետ

Իլոն Մասկը ջնջել է X-ում ավելի վաղ կատարած իր հրապարակումը, որում պնդում էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերում։ Հղումով անցնելիս հրապարակումն այլևս հասանելի չէ։ Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարը նշվում է Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերում։ «Ժամանակն է իսկական ռումբ պայթեցնելու․ նախագահ Դոնալդ […]

Մակրոնը կայցելի Գրենլանդիա՝ անվտանգության հարցեր քննարկելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդառնա օտարերկրյա պետության առաջին ղեկավարը, որը կայցելի Գրենլանդիա՝ անվտանգության հարցեր քննարկելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դանիական կղզին ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու ձգտման մասին հայտարարություններից հետո, շաբաթ օրը հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ «Ֆրանսիայի նախագահը կդառնա օտարերկրյա պետության առաջին ղեկավարը, որը կայցելի տարածաշրջան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը […]

Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել են

Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում՝ «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ նկուղային հարկում, տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հենց դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, […]

Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը գրում է․ «Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին: Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը: Իշխանազավթման առաջին […]

Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե երբ են տեղի ունենալու Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները: «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է …»,- գրել է Սիմոնյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Մասիս համայնքի ղեկավար՝ Դավիթ Համբարձումյանին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ […]