Skip to main content

Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է խաղադաշտում իր դիրքի և թիմակից Լամին Յամալի հետ մրցակցության մասին։ Բրազիլացի ֆուտբոլիստն անկեղծացել է՝ նշելով, որ երիտասարդ տաղանդի պատճառով ստիպված է եղել հրաժարվել աջ եզրում հանդես գալու մտքից։

«Սկզբնական շրջանում ես ցանկանում էի «Բարսելոնայում» խաղալ բացառապես աջ եզրում։ Սակայն ժամանակի ընթացքում դարձա ավելի ճկուն, և այժմ կարող եմ հանդես գալ մի քանի դիրքերում։ Կեղծավորություն կլիներ ասել, թե ես կարող եմ մրցակցել Լամին Յամալի հետ։ Նա բացառիկ տաղանդ է, այդ իսկ պատճառով ես ստիպված էի հարմարվել այլ դիրքերի»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Plaantik-ը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ռաֆինյան կատալոնական ակումբի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 177 հանդիպում։ Այդ խաղերում բրազիլացին հասցրել է դառնալ 75 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031