ՔՊ ցուցակի 50 ընտրյալների փոփոխություն է լինելու. 4 տղամարդիկ իրենց տեղը կզիջեն 4 կանանց

ՔՊ համամասնական ցուցակի 50 ընտրյալների փոփոխություն է լինելու։ Տղամարդիկ իրենց տեղը զիջելու են կանանց։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔՊ–ից։

Նշենք, որ սա օրենքի պահանջն է, քանի որ սահմանված է, որ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կին պետք է լինի։

Ըստ այդմ, ցուցակի վերջին 4 տղամարդիկ դուրս են գալու ցուցակից` տեղափոխվելով մյուս 50-յակի մեջ։ Ըստ այդմ, Սերգեյ Բագրատյանը, Վահե Ղալումյանը, որոնք հավասար ձայներ են հավաքել` 298, լքելու են առաջին 50 հորիզոնականները։ հաջողակների 50–յակը լքելու են նաև Վաղարշակ Հակոբյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Նրանց փոխարեն 50-ին կմիանան ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը և ՔՊ վարչության հաշվիչ հանձնաժողովի անդամ Արաքսյա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ–ում տեղի է ունեցել քվեարկություն ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու հավակնություն ունեցող 274 անձանց միջեւ։ Առաջին 50 անձինք կհայտնվեն ՔՊ ցուցակում։ Երկրորդ փուլում այս անձինք քարոզարշավ կիրականացնեն և ևս մեկ քվեարկությամբ կորոշվի, թե ով ցուցակում որ հորիզոնականն է զբաղեցնելու։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728