Skip to main content

ԱՄՆ փոխնախագահը կնոջ հետ այցելել է Ադրբեջանում գտնվող «Շեհիդների ծառուղի»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ միասին այցելել է Ադրբեջանում գտնվող «շեհիդների պուրակ»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Տնտեսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը:

«Փոխնախագահը և երկրորդ տիկինը Բաքվի (Ադրբեջան) Հավերժական կրակի հուշահամալիրի մոտ», — նշել է Հելբերգը՝ հրապարակելով այցելության տեսանյութը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահը Ադրբեջան է այցելել Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո:

Երևանում նա տիկնոջ հետ միասին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31