Հրապարակված էլեկտրոնային նամակները վկայում են, որ հանգուցյալ սեռական հանցագործ, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մի տղամարդու, ենթադրաբար՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին, հրավիրել է ընթրիքի 26-ամյա ռուս կնոջ հետ, նկատել է BBC News հեռուստաալիքը։
Էփշտեյնի վերաբերյալ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերի վերջին խմբաքանակում ներառված են «Ա» նշումով էլեկտրոնային նամակներ՝ «ՆՈՐԻՆ Թագավորական բարձրություն Յորքի դքսին» մակագրությամբ։
Նամակագրությունը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսին՝ երկու տարի անց այն բանից հետո, երբ Էփշտեյնը մեղավոր էր ճանաչվել անչափահասների նկատմամբ ոտնձգությունների համար։
Այս հաղորդագրությունները, հավանաբար, լրացուցիչ ճնշում կգործադրեն Մաունթբաթեն-Վինձորի վրա, որն արդեն տարիներ շարունակ գտնվում է ուշադրության կենտրոնում անցյալում Էփշտեյնի հետ իր ընկերության պատճառով։ Այդուհանդերձ, Մաունթբաթեն-Վինձորը բազմիցս հերքել է որևէ իրավախախտում։





































