Պետրոս Ղազարյանի մոտ կարծես դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրել է.

«Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագանու ցուցակ, ապա՝ հանեցին։

Պետրոսը իշխանական հյուրերին հիմնականում՝ առանց անունս նշելու, ուղղում է իմ բարձրացրած հարցերը, իսկ ընդդիմադիրներից պարբերաբար հետաքրքրվում է ինձնով։ Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ թե՛ երազներում է ինձ տեսնում, թե՛ արթմնի՝ դա էլ հաջորդ եթերում կպատմի։

Քանի որ նրան արգելել են ինձ հյուր հրավիրել, առիթ չեմ ունեցել Հ1-ի եթերում ասելու, որ «Մեր ձևով» շարժման հետ միավորվելու վերաբերյալ քննարկում չենք ունեցել։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ինչ ձևաչափով էլ մասնակցենք որտեղ էլ լինենք, դա քեզ չի մխիթարելու։

Գոնե այսօր հանգիստ քնիր, Պետրո՛ս»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031