Գրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխnւժմանը

Գրենլանդիայի առաջնորդը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխուժմանը, այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Ռազմական հակամարտությունը քիչ հավանական է, բայց այն լիովին բացառել հնարավոր չէ», — Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կայացած մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Նիլսենի խոսքով՝ Գրենլանդիայի կառավարությունը կստեղծի աշխատանքային խումբ՝ բոլոր համապատասխան տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի օգնի բնակչությանը պատրաստվել առօրյա կյանքի հնարավոր խափանումներին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031