Skip to main content

Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը, որն առաջացել է 2026 թվականին Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետո, գիշերը հասել է G4.7 մակարդակի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Մագնիսական փոթորիկը Երկրի վրա սկսվել է նախորդ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Արեգակից արտանետված պլազմայի հոսքը, առաջացած տարվա ամենահզոր բռնկման հետևանքով, հասել է մեր մոլորակին։

2026 թվականին առավելագույն՝ X դասի առաջին արեգակնային բռնկումը գրանցվել է կիրակի օրը․ այն գնահատվել է X1.95 բալով։ Լաբորատորիայում հայտնել են, որ Երկրի շրջակայքում արեգակնային պրոտոնների հոսքը հասել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային արժեքների։ Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշներ դիտվել էին 2003 թվականի հոկտեմբերի 29-ին՝ XXI դարի ամենախոշոր մագնիսական փոթորկից առաջ։

Ներկայում Երկրի վրա մագնիսական փոթորիկը շարունակում է պահպանվել G2.3 մակարդակով:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

- Այս թեմայով -