Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ ԱԳՆ պաշտոնյայի խոսքով՝ նման հայտարարությունները դիտվում են որպես երկրի ազգային միասնությունը խաթարելու փորձ։
«Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում», — ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։






































