Ահավոր է, սառույց է մայթերին. Նոր Նորքում քաղաքացիները դժգոհում են

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բնակիչները դժգոհում են, որ մայթերը սառույցից մաքրած չեն։

«Որոշ տեղեր մաքրած են, որոշ տեղեր դեռ երևի չեն հասցրել։ հույս ունենաք, որ կմաքրվի։ Հիմնականում շենքերի արանքներում, նեղ փողոցները մաքրած չեն»,–NEWS.am–ի հետ զրույցում նշեց բնակչուհիներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Լրիվ սառույց է։ Էդ ե՞րբ է նորմալ եղել, որ հիմա էլ լավ չի։ Երբեք էլ լավ չի եղել։ Լավ չեն մաքրում»։

«Մեր փողոցը, որ միշտ մաքրած է լինում, այս անգամ դեռ մաքրած չի, զարմանալի է։ Սառույցը շատ է, որ երկրորդական փողոցներում վիճակն ավելի վատ է, ահավոր է։ Հիմնականում փողոցներն են մաքրել, մայթերին ոչինչ արված չէ»,–ասաց մեկ այլ բնակիչ։
Մանրամասները տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031