Չինաստանում բացվել է ավելի քան 22 կիլոմետր երկարությամբ արագընթաց ճանապարհային թունել

Չինաստանի իշխանությունները երկրի հյուսիս-արեւմուտքում պաշտոնապես բացել են ավելի քան 22 կիլմետր երկարությամբ «Տյանշան Շենլի» ճանապարհային թունելը։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը։

Չինական կողմի հավաստիացմամբ՝ սա ամենաերկար արագընթաց ավտոճանապարհային թունելն է աշխարհում։ Այն գտնվում է Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում եւ թույլ է տալիս լեռնային տեղանքով անցնող ճանապարհի ժամանակը կրճատել՝ մի քանի ժամից մինչեւ 20 րոպեի։

Թունելը գտնվում է նույն օրը գործարկված G0711 Ուրումչի-Յույլի արագընթաց մայրուղում, որը կարեւոր տրանսպորտային ուղղություն է՝ ավելի քան 324 կիլոմետր երկարությամբ, եւ միացնում է քաղաքային ագլոմերացիաները Սինցզյանի հյուսիսում եւ հարավում։ Շինարարությունը տեւել է հինգ տարի, ներդրումները կազմել են 46,7 մլրդ յուան (6,63 մլրդ դոլար Չինաստանի ԿԲ ընթացիկ փոխարժեքով)։

Նշվել է, որ թունելի խորության առավելագույն մակարդակը հասնում է 1,1 կիլոմետրի։ Այն հատում է 11 գոտիներ՝ գտնվելով բարձր սեյսմիկ ակտիվության եւ ծայրահեղ եղանակային պայմանների շրջանում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031