Պարոն Հակոբյան, դուք ձեր «քուչում» չեք, մի քիչ զուսպ եղեք. Տիգրան Ավինյանը՝ Սամվել Հակոբյանին

Այս պահին ընթանում է ընթացիկ տարվա Երևանի ավագանու վերջին նիստը, որի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո, որ քվեարկության արդյունքում առաջնահերթ քննարկման են դրվում օրակարգում դրված չզեկուցվող հարցերը՝ Սամվել Հակոբյանը բարկացավ, ինչին ի պատասխան Տիգրան Ավինյանը նրան կոչով դիմեց՝ զուսպ ու չափավոր լինելու:

«Պարոն Հակոբյան, դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար՝ ձեր «քուչում» չեք, ձեր փողոցային լեքսիկոնով արտահայտությունների մեջ մի քիչ զուսպ եղեք»:

Եզրափակելով խոսքը՝ Ավինյանը ի պատասխան ավագանու անդամների տեղից հնչող արձագանքներին նշեց, որ ամեն ինչ կարելի է պատվով ընդունել՝ ընդգծելով, «տվայտանքների մեջ պետք չի ընկնել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Տիգրան Ավինյանը ընթացիկ տարվա ավագանու վերջին նիստն է վարում:

Լրահոս

Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր դանիացի լրացուցիչ զինվորականների, վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում: Զինվորականների մի մասը շարունակել է թռիչքը դեպի Նուուկից հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen-ն։ Զինվորները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» կոչված զորավարժություններին, նշել է Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենը: Այն հարցին, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, Անդերսենը հրաժարվել է պատասխանել: Այդուհանդերձ լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր: Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս փորձի ուժով գրավել արկտիկական կղզին։ «Մենք անպայման կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, պատերազմ կսկսվի, և մենք կկռվենք միմյանց դեմ», — ասել է Յարլովը։ Դանիացի խորհրդարանականի կարծիքով՝ նման զինված հակամարտությունը կլինի աղետ նաև Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Գրենլանդիայի բռնակցումը իմաստ չունի, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մուտք ունի կղզի, և անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կբերի իր հետ։

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031