Գեղարքունիքում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր հայտնվել ձորակում․ կան վիրավորներ

Դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաներում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Խաչատուր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031