Google-ը ԱՄՆ վիզա ստացող աշխատակիցներին խորհուրդ է տվել խուսափել միջազգային ճանապարհորդություններից․ Business Insider

Google ընկերությունը ԱՄՆ վիզա ստացող որոշ աշխատակիցների խորհուրդ է տվել խուսափել միջազգային ուղևորություններից՝ դեսպանատներում առկա ուշացումների պատճառով: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Business Insider-ը՝ հղում անելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակին:

Հինգշաբթի օրը ընկերության արտաքին իրավախորհրդատու BAL Immigration Law-ի կողմից ուղարկված նամակում հաղորդվում է, որ այն աշխատակիցները, որոնց վիզայի կնիք է անհրաժեշտ՝ Միացյալ Նահանգներ վերադառնալու համար, զգուշացվել է չլքել երկիրը, քանի որ վիզաների ձևակերպման ժամկետները երկարել են:

Հուշագրում նշվում է, որ որոշ դեսպանատներ և հյուպատոսություններ բախվում են վիզաների մինչև 12 ամիս տևող ուշացումների հետ: Զգուշացվում է, որ միջազգային ուղևորությունները «ԱՄՆ սահմաններից դուրս երկարատև մնալու ռիսկ են պարունակում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս ամիս հայտարարել է բարձր որակավորում ունեցող աշխատողների համար նախատեսված H-1B վիզաների դիմորդների ստուգումների խստացման մասին, ներառյալ սոցիալական ցանցերի հաշիվների ստուգումը:

H-1B վիզային ծրագիրը, որը լայնորեն կիրառվում է ԱՄՆ տեխնոլոգիական հատվածի կողմից Հնդկաստանից և Չինաստանից որակյալ աշխատուժ ներգրավելու համար, ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմն այս տարի 100,000 դոլարի չափով վճար է սահմանել նոր հայտերի համար:

Սեպտեմբերին Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, իր աշխատակիցներին խստորեն խորհուրդ է տվել խուսափել միջազգային ուղևորություններից և H-1B վիզա ունեցողներին հորդորել է մնալ ԱՄՆ-ում. այս մասին նշված է էլեկտրոնային նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

- Այս թեմայով -