Արայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպում է ունեցել տեղահանված անձանց հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, որոնք բնակություն են հաստատել Գավառում ու հարակից բնակավայրերում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հնչել են հիմնականում սոցիալական աջակցությանը, զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի հնարավորություններին, քաղաքացիության ստացման կարգին, պահանջվող փաստաթղթերին, կրթության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

Բարձրացված խնդիրներն անհատապես հասցեագրվել են, առաջարկվել Կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը:

Նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031